Arminfo.info


Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 14:22

Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման այսօրվա երթն արդեն հաղթանակ է։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողներին հայտարարել է շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:37

Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել առանձին հայտարարություններով, որոնցում նախազգուշացում են արել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին:

Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:15

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այդ մասին մայիսի 3-ին խորհրդարանում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:43

Արմինֆո.ՀՀ վարչապետը նոր հանձնաժողով է ստեղծել ՝ նպատակ ունենալով կատարվող հանցագործության պատասխանատվությունը բարդել նշված համայնքների համայնքապետերի, ինչպես նաև այստեղ հավաքված ժողովրդի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին, որում ընդգրկված են Տավուշի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչներ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:38

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել: Այդ մասին որոշում է ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 22 – ին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:09

Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ և դիմում միջազգային կառույցներին:

ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 14:43

Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում։ Այդ մասին ասվում է ՀՀ ՔԿ տարածած հաղորդագրությունում։

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:01

Արմինֆո. Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

ԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 12:36

Արմինֆո. 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին,

Հայաստանի ԱԱԾ-ը պատրաստ է հետաքննել փոխհրաձգությանն առնչվող միջադեպը՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 19:49

Արմինֆո. Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Իրանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալը շրջայց է կատարել Հարավային Կովկասի երկրներում. այցի նպատակը հակաիրանական պատժամիջոցներն են
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:28

Արմինֆո.Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլին շրջայց է կատարել Հարավային Կովկասի երկրներում: Ինչպես պատմել է ինքը ՝ Փեյլին, Twitter-ի (X) իր միկրոբլոգում, նա կառուցողական ուղևորություն է կատարել Հարավային Կովկաս, որտեղ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով ՝ հանդիպումների նպատակն է "քննարկել իրանական ռեժիմը, պատժամիջոցների պահպանումը եւ ռեժիմի ապակայունացնող վարքագծի խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերը": "ԱՄՆ-ը ձգտում է աշխատել իր գործընկերների հետ տարածաշրջանի դրական տեսլականն առաջ մղելու համար", - գրել է ամերիկացի պաշտոնյան:

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակներում. շարժման մամուլի ծառայություն
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:15

Արմինֆո. Վաղ առավոտից ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Այդ մասին հաղորդել է ԱԺԲ մամուլի ծառայությունը:

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» անցման կետերում ծառայության անցնելու համար
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:47

Արմինֆո.ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժման դեպքի վերաբերյալ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 15:16

Արմինֆո. Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են զենք-զինամթերք․ սխեմաներ, փաստաթղթեր․ 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ահաբեկչության վերաբերյալ հոդվածի հատկանիշներով
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 12:00

Արմինֆո. ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։

Երևանի նախկին քաղաքապետի խափանման միջոցը կալանքից փոխվել է տնային կալանքի. փաստաբան
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 16:55

Արմինֆո.Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, դատարանի որոշմամբ փոխվել է տնային կալանքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է նախկին քաղաքապետի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:43

Արմինֆո. Եվրախորհրդարանը 504 կողմ ձայնով հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է աջակցել Հայաստանին և քննարկել նրան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը:

Ադրբեջանցի զինվորին պահելու օրինական հիմքեր չեն եղել. Փաշինյանը՝ ադրբեջանցի զինծառայողին միակողմանի Բաքվին հանձնելու մասին
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 13:54

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է սահմանը հատած զինված ադրբեջանցի զինվորի վերադարձի դրդապատճառները՝ այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է ապօրինի պահել հայ գերիներին, այդ թվում ՝ Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Իրավապաշտպան. Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանին հանձնելը ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում է
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 14:57

Արմինֆո.ՀՀ պետական սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողին Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնելը ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում է։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այդպես է մեկնաբանել ադրբեջանցի սահմանախախտին Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը:

Հայաստանի ԱԱԾ-ն որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է հանձնել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 14:54

Արմինֆո.Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է հանձնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան